53 տարեկան հասակում մահացել է "Деффчонки" սերիալի դերասանուհի Դարիա Վիլկովա-Գոնչարովան, հաղորդում է Մոսկվայի շրջանի «Մշակույթի տների համագործակցության» մամուլի ծառայությունը։
«Մահացել է «Մշակույթի տների համագործակցություն» ինքնավար հաստատության աշխատակից, թատերական ստուդիայի ղեկավար, դերասանուհի, թատերական պրոդյուսեր Դարիա Էդուարդովնա Վիլկովա-Գոնչարովան»,- ասվում է հաղորդագրության մեջ։