Հետևեք մեզ։

ՊԵԿ-ը պատրաստվում է հայ-թուրքական սահմանի բացմանը

13:42, 06 ապրիլ 2023
ՊԵԿ-ը պատրաստվում է հայ-թուրքական սահմանի բացմանը
 
Պետական եկամուտների կոմիտեն նախապատրաստվում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետի վերագործարկմանը՝ երրորդ երկրի և դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիների համար․ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
 
«Մենք հիմա այլ պետական մարմինների հետ նախապատրաստվում ենք, որպեսզի հնարավորինս արագ, եթե վերջնական որոշումը կայացվի, սահմանային կետը գործի։ Իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ մաքսային ընթացակարգերը սահուն կիրառելու համար»,–ասաց Բադասյանը։
 

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Թուրքիայի բանագնացները պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար։ Կողմերը նախապատրաստական աշխատանքներ են իրականացնում, սակայն սահմանի բացման հավանական ժամկետները դեռ հստակ չեն։