Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ անհրաժեշտ է խրախուսել այն մարդկանց, ովքեր պատասխանատվություն են կրում իրենց առողջության համար, մասնավորապես, ովքեր ժամանակին բուժզննում են անցնում։ Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում կոչ է արել. «Հաջորդ տարվանից յուրաքանչյուրին, ով պարբերաբար բուժզննում կանցնի և հաջողությամբ կանցնի «Պատրաստ է աշխատանքի և պաշտպանության» համալիրի չափանիշները, կտրամադրվի հարկային արտոնություն»։
Պուտինը նշել է, որ բոլորը հիշում են ժողովրդական կարգախոսը․«Դադարեցրեք խմելը, սկսեք դահուկներ վարել» և հավելել, որ «եկել է պահը»։