Հետևեք մեզ։

Բոլորը բոլորի հետ պետք է առերեսվեն, ես առերսեսվել եմ Արփի Դավոյանի հետ․ Գեղամ Նազարյան

14:10, 06 ապրիլ 2023
Բոլորը բոլորի հետ պետք է առերեսվեն, ես առերսեսվել եմ Արփի Դավոյանի հետ․ Գեղամ Նազարյան

Այսօր առերեսում է եղել դեպքի մասնակիցների, ականատեսների միջև։ Ես առերեսվել եմ Արփի Դավոյանի հետ։ Այս մասին ԱԺ-ում Irakanum.am-ի և Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի մասնակցությամբ միջադեպին։


Դիտարկմանը, որ Վլադիմիր Վարդանյանի ցուցմունքում և հարցազրույցում հակասություններ կային․ հաղորդման մեջ նշել է, որ ինչ-որ առարկայով է հարված հասցվել իրեն, Գեղամ Նազարյանը նշեց․ «Չգիտեմ՝ ով ինչ է ասել, կարող եմ պնդել, որ Մհեր Սահակյանը որևէ առարկայով չի հարվածել, 100 տոկոսով պնդում եմ
»։


Հարցին՝ ինչպե՞ս է որոշվել, որ նա պետք է առերեսվի ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի հետ, Նազարյանը ասաց՝ բոլորը բոլորի հետ պետք է առերեսվեն։