Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Ռադային մեղադրել է մանիպուլյացիայի և վարկաբեկման մեջ:
«Ուկրաինայի Գերագույն Ռադան հանձնաժողով է ստեղծել Կիևի իշխանությունների աշխատանքը հետաքննելու համար, որպեսզի շարունակի մանիպուլյացիա անել հասարակությանը և վարկաբեկել տեղական իշխանություններին»,- հայտարարել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Գերագույն Ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը փետրվարի 22-ին հայտարարել է, որ խորհրդարանը ստեղծել է ժամանակավոր հանձնաժողով Կիևի իշխանությունների աշխատանքը հետաքննելու համար։