Հետևեք մեզ։

Արամ Առաջինն ընդունել է Բեյրութի նահանգապետին և քաղաքապետին

21:41, 29 փետրվար 2024
Արամ Առաջինն ընդունել է Բեյրութի նահանգապետին և քաղաքապետին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Բեյրութի նահանգապետ Մարվան Աբբուդին, քաղաքապետ Աբդալա Դարվիշին և քաղաքապետարանի խորհրդի հայ համայնքի անդամ Արամ Մալյանին։

 

Հայրապետն իր գնահատանքն է հայտնել քաղաքապետարանին կատարած աշխատանքների և ձեռնարկած ծրագրերի համար՝ հակառակ երկրում տիրող սոցիալ-տնտեսական խնդիրներին։

 

Վեհափառ Հայրապետը հիշեցրել է հայ համայնքի ակտիվ գործունեությունը Բեյրութում, որտեղ գտնվում է նաև Ս․ Նշան մայր եկեղեցին և Ազգային առաջնորդարանը։

 

Նահանգապետն ու քաղաքապետը հարգանքով անդրադարձան Բեյրութի վերականգնման գործում հայ համայնքի բեղուն աշխատանքին՝ միաժամանակ ակնկալելով ավելին։