Հետևեք մեզ։

ՔՊ-ական պատգամավորը նշել է՝ երբ հնարավոր կլինի խոսել Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին

14:46, 06 ապրիլ 2023
ՔՊ-ական պատգամավորը նշել է՝ երբ հնարավոր կլինի խոսել Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին

Հայաստանը երբեք ՀԱՊԿ դիտորդական առաքելությանը չի մերժել լինել Հայաստանում, ուղղակի այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է առաքելությունը լիներ, լրամշակման փուլում է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։


«Մեզ համար կարևոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որոնք պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն իրականությունը՝ ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- նշեց Խանդանյանը։


Նա հավելեց՝ այն փուլում, երբ Հայաստանը կգտնի, որ այնպիսի նախագիծ է ներկայացվել, որը բավարարում է պաշտոնական Երևանի դիրքորոշումները, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին։