Ռուսաստանում քրեական գործ են հարուցել Ռոստովի մարզի Զվերևո քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերված երկու տղամարդու մահվան դեպքի առթիվ, որոնք, նախնական տվյալներով, հայր և որդի են։ Այդ մասին հայտնել են տեղակակն իշխանությունները։
Սոցցանցերում տեղեկություն է հայտնվել, որ Ռոստովի մարզի Զվերևո քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են երկու տղամարդու դի՝ հոր և որդու։ Ըստ նախնական տեղեկությունների՝ որդին մահացել է մի քանի ամիս առաջ, սակայն ծնողները նրան գերեզմանոցում չեն հուղավորել, այլ գիպսաստվարաթղթից ու ցեմենտից դամբարան են կառուցել։ Ավելի ուշ՝ հունվարի վերջին, մահացել է նաև ընտանիքի հայրը, բայց մայրը նրան նույնպես չի հուղարկավորել, այլ ամբողջ ժամանակ քնել է ամուսնու քայքայված մարմնի հետ նույն անկողնում։