Միացյալ Նահանգները որևէ նշան չի տեսել, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել և կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Նահանգները «անցյալում Ռուսաստանին մասնավոր և ուղիղ հաղորդակցման ուղիներով փոխանցել է միջուկային զենքի կիրառման հնարավոր հետևանքները»։ «Այսպես ասած, մենք որևէ նշան չենք տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել, և մենք կշարունակենք ուշադիր հետևել դրան», - ասել է Միլլերը: