Առնվազն տասնմեկ մարդ է հոսպիտալացվել Լոնդոնի հարավային Քենսինգթոնի էլիտար շրջանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով, հայտնում է բրիտանական մայրաքաղաքի հրշեջ ծառայությունը X սոցիալական ցանցում։
«Հարավային Քենսինգթոնի շենքից ընդհանուր առմամբ մոտ 130 բնակիչ է տարհանվել... Շուրջ 11 մարդ տուժել է ծխի ներշնչման պատճառով և տեղափոխվել հիվանդանոց»,- ասվում է ծառայության հաղորդագրության մեջ։