85 տարեկան հասակում մահացել է Կանադայի նախկին վարչապետ Բրայան Մալրոնին, ով երկիրը ղեկավարել է շուրջ տասը տարի, հայտարարել է քաղաքական գործչի ընտանիքը։
«Մորս և մեր ողջ ընտանիքի անունից խորը վշտով հայտնում ենք հորս՝ Կանադայի 18-րդ վարչապետ Բրայան Մալրոնիի մահվան մասին։ Նա մահացել է խաղաղ պայմաններում՝ իր ընտանիքի շրջապատում»,- գրել է քաղաքական գործչի դուստրը՝ Քերոլայնը սոցիալական ցանցում:
Մալրոնին Կանադայի կառավարությունը գլխավորել է 1984 թվականի սեպտեմբերից մինչև 1993 թվականի հունիսը։
CBC հեռուստաալիքը նշում է, որ Մալրոնին եղել է Կանադայի ամենահակասական վարչապետներից մեկը։ Չվախենալով լուծել ամենադժվար խնդիրները՝ Մալրոնին այնպիսի քաղաքականություն վարեց, որ ձեռք բերեց հավատարիմ կողմնակիցներ և նույնքան կատաղի քննադատներ: