Փետրվարի 29-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանում մի խումբ անձանց միջև վեճ է տեղի ունեցել, որի ժամանակ 3 հոգի դանակահարվել է, հաղորդում է Shamshyan.com_ը:
Ոստիկանների և պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, որ կարճ ժամանակ անց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:
էրեբունու ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ նրանք տեղափոխվել են Նուբարաշեն վարչական շրջանից:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ վիրավորները գտնվում են հետազոտման մեջ և չեն կարող կատարվածի մասին բացատրություններ տալ:
Մինչ բժիշկները վիրավորներին օգնություն էին ցուցաբերում, պարեկները պարզել են, որ վիրավորները Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ 21-ամյա Մանվել Հ.-ն է, 21-ամյա Սամվել Պ-ն է, և 24-ամյա Արթուր Գ-ն:
Նշված անձինք եղել են էրեբունի բժշկական կենտրոնում, իսկ այնուհետև նրանք տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկաններն ու պարեկները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ, ինչպես նաև դեպքի վայրը, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր:
Կայքի տեղեկություններով՝ երեկ ժամը 20:30-ի սահմաններում Նուբարաշեն 11 փողոցի վերջնամասում Սամվել Հ.-ն ավտոմեքենան կանգնեցնելու հարցի շուրջ վիճաբանել է Նուբարաշենի բնակիչ 17-ամյա Հայկ Փ.-ի հետ, որից հետո արդեն ժամը 21:00-ի սահմաններում վերջիններիս միջև վիճաբանությունը շարունակվել է արդեն Նուբարաշենի 9-րդ փողոցում գործող ավտոլվացման կետում, իսկ արդեն 22:00-ի սահմաններում Նուբարաշենի 6-րդ փողոցի 130 շենքի բակում Սամվել Հ.-ի հոր՝ Արման Հ.-ի հետ վիճաբանել են Մանվել Հ.-ն է, Սամվել Պ-ն է, և Արթուր Գ-ն, որի ժամանակ Սամվել Հ.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է հասցրել նշված անձանց: