Անթալիա հանգստավայրում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Տարերային աղետների կառավարման ազգային վարչությունը: Նշենք, որ Անթալիայում է անցկացվում դիվանագիտական ֆորումը։
Գերատեսչության տվյալներով՝ Գազիփաշայի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել տեղական ժամանակով ժամը 09:48-ին (Երևանի ժամանակով 10:48-ին): Երկրաշարժի ՝պիկենտրոնը գտնվել է 32,63 կմ խորության վրա։
Անթալիայում դիվանագիտական ֆորումին կմասնակցեն ավելի քան 20 պետության և կառավարության ղեկավարներ, մոտ 90 նախարար, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մոտ 80 ներկայացուցիչ։
Սպասվում է, որ ֆորումի պաշտոնական բացմանը ելույթ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նշենք, որ Թուրքիա է մեկնել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Անթալիայում, որտեղ 20 երկրի ղեկավարներ են ու 90 երկրի նախարարներ, առավոտյան երկրաշարժ է գրանցվել
14:42, 01 մարտ 2024