Հետևեք մեզ։

«Քաղաքացիական պայմանագիրը» չի քննարկում Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը

15:26, 06 ապրիլ 2023
«Քաղաքացիական պայմանագիրը» չի քննարկում Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը

 Ո՛չ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, ո՛չ խմբակցությունում չի քննարկվում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը․ այս մասին տեղեկացրել է խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

«Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսին ընտրել է ԱԺ նախագահ, որը շարունակում է իրականացնել իր գործառույթները։ Որևէ այլ տիպի քննարկում մեր խմբակցությունում չկա», - ասել է նա՝ հավելելով, որ Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի պաշտոնանկության մասին սկսել է խոսվել Կասկադում նրա մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո, որի ընթացքում Ալեն Սիմոնյանը թքել էր իրեն «դավաճան» անվանած սփյուռքահայ Կարեն Մկրտչյանի դեմքին։