Ռուս ընդդիմադիր գործիչ Նավալնիին վերջին հրաժեշտը տալու են գնացել արևմտյան դիվանագետները, Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Թրեյսին, ով մինչ այդ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն էր։
Դատելով RusNews-ի և Նավալնիի թիմի հրապարակած կադրերից՝ Եկատերինբուրգից քաղաքական գործիչ Եվգենի Ռոյզմանը, ինչպես նաև Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատների ներկայացուցիչներ այցելել են Մարինոյի եկեղեցի։
Meduza-ի լրագրող Եվգենի Ֆելդմանը նշել է, որ «Յաբլոկո»-ի առաջնորդ Գրիգորի Յավլինսկին ներկա է եղել ԽՍՀՄ նախկին վարչապետ և սենատոր Նիկոլայ Ռիժկովի հուղարկավորությանը, որը տեղի էր ունենում Մոսկվայի կենտրոում միաժամանակ։ Հիշեցնենք, որ հենց «Յաբլոկո»-ում է Նավալնին սկսել իր քաղաքական կարիերան։ Վերջին տարիներին նա այս կուսակցության քննադատության հիմնական թիրախն էր։
Տեսանյութն՝ այստեղ։