Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մեզ չի ընդունում, իրենց նամակների վարչության պետին է ուղարկել, նա էլ հայտարարում է, որ իրենց որոշումն անփոփոխ է:
Այս մասին այսօր կայացած բողոքի ակցիայի ժամանակ ասաց Կոնդ թաղամասի բնակիչը, ում թաղամասը ինչպես Ավինյանը հայտարարեց, օտավելու է։
«Մենք հիմա մեր ուժով ցույց կտանք, որ ամեն ինչ էլ փոփոխվող է: Մենք հիմա կբարձրանանք Կոնդ, կորոշենք՝ ինչ ենք անում եւ կսկսենք մեր պայքարը։ Ինձ ոստիկաններն ասացին, որ ձեզ ընդունելու են, մենք գնացինք, տեսանք, որ իրենց նամակների վարչության պետն է ու ասում է՝ մեզ ասեք, ինչն է խնդիրը: Ձե՞ռ եք առնում, մենք Ավինյանի խորհրդականին ամբողջը բացատրել ենք, ասել ենք, ու քանի որ իրենք հիմա չեն ուզում մեզ ընդունել: Ես անձամբ ընտրել եմ իրենց հենց միայն նրա համար, որ իմ հարցերը դրական լուծում ստանան։ Ու քանի որ իրենք սենց են անում, մենք անցնում ենք պայքարի մյուս փուլին»,-ասաց Կոնդի բնակիչը:
Նա հիշեցրեց, որ ընտրարշավի ժամանակ Ավինյանն իրենց այլ խոստում է տվել։
Բողոքի ակցիայի մեկ այլ մասնակից էլ խոսքն ուղղելով Ավինյանին ասաց․ «Կոնդեցիները քեզ աթոռիցդ թռցնելու են, աթոռդ հետդ գերեզման չես տանելու, որ իրեն պետք էինք , ընկել էր մեր ոտքերը, իսկ հիմա մենք իրեն դուրս կշպրտենք: Հլը եմնք էդքան գումար տանք Ավինյանին, ինքը մեզ իր տունը կտա՞»։