Հետևեք մեզ։

Սիրիայում, Եմենում, Լիբիայում և Ուկրաինայի ճգնաժամերը ցույց են տվել, որ ներկայիս միջազգային համակարգը լիովին անարդյունավետ է․ Էրդողան

17:14, 01 մարտ 2024
Սիրիայում, Եմենում, Լիբիայում և Ուկրաինայի ճգնաժամերը ցույց են տվել, որ ներկայիս միջազգային համակարգը լիովին անարդյունավետ է․ Էրդողան

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Թուրքիայի նախաձեռնությունները չեն իրականացվել աջակցության բացակայության պատճառով, իրականում սաբոտաժի են ենթարկվել։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի պաշտոնական բացման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. «Ուկրաինական ճգնաժամը թեւակոխել է իր երրորդ տարին։ Այստեղ՝ Անթալիայում, մեկնարկեց Ստամբուլի  խաղաղության գործընթացը։ Այնուհետև խաղաղության հասնելու հույսերը հասան նոր փուլի։ Բայց, ցավոք, «անհրաժեշտ աջակցության բացակայության պատճառով մեր ջանքերն ապարդյուն անցան խաղաղության հասնելու, ավերածություններից պաշտպանելու և տասնյակ հազարավոր կյանքեր փրկելու պատմական հնարավորությունը իրականում բաց թողնվեց, ավելի ճիշտ՝ դիվերսիայի ենթարկվեց»։

Նա նշել է, որ «Սիրիայում, Եմենում, Լիբիայում և Ուկրաինայի ճգնաժամերը ցույց են տվել, որ ներկայիս միջազգային համակարգը լիովին անարդյունավետ է»։ «Բայց ամենից շատ Գազայում ակնհայտ է այս կանոնների վրա հիմնված  համակարգի սնանկությունը: Այն, ինչ կատարվում է Գազայում, հաստատ պատերազմ չէ, դա ցեղասպանության փորձ է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և միջազգային կազմակերպությունները քայլեր չեն ձեռնարկել դադարեցնելու համար արյունահեղությունը»,- ասել է Էրդողանը։