Ալեքսեյ Նավալնիին հուղարկավորել են Մոսկվայի Բորիսովյան գերեզմանատանը, այս մասին գրում է BBC Russia-ն։
Նրա դագաղն իջեցվել է գերեզման՝ Ֆրենկ Սինատրայի «My Way» երգի և «Տերմինատոր 2» ֆիլմի մեղեդու երաժշտության ներքո. Նավալնին սիրել է այս ֆիլմը, ինչպես ինքն է բազմիցս խոստովանել։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի դաշնային քրեակատարողական ծառայությունը հայտարարեց Նավալնիի մահվան մասին գաղութում։ Գերատեսչության տվյալներով՝ «Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը»։