Երգչուհի Պոլինա Գագարինան սոցցանցերի իր էջերում հիշեցրել է իր հետաքրքիր նախաձեռնության մասին։ Նա նախորդ տարի հորդորել էր գարնան առաջին օրը սահմանել «լայքի օր»։
«Ընկերներ, ուղիղ մեկ տարի է, ինչ ես շնորհավորել եմ ձեզ «Like Day-ի» կապակցությամբ: Անցյալ տարի դուք մեծապես աջակցեցիք իմ նախաձեռնությանը։ Եկեք նորից անենք: Ամեն տարի մարտի 1-ին մենք հավանելու և աջակցելու ենք միմյանց: Միացե՛ք մեզ։ Եկեք բոլորս միասին բարձրացնենք միմյանց տրամադրությունը»,-գրել է երգչուհին։