Հետևեք մեզ։

Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է Ղրիմի կամրջին հարվածելու մասին բունդեսվերի սպաների խոսակցությունը․ ձայնագրություն

19:48, 01 մարտ 2024
Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է Ղրիմի կամրջին հարվածելու մասին բունդեսվերի սպաների խոսակցությունը․ ձայնագրություն
«Россия Сегодня» մեդիա խմբի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է գերմանացի սպաների խոսակցության տեքստի սղագրությունը, որոնք քննարկում են Ղրիմի կամրջի վրա հարձակվելու հնարավորությունը։

«Այդ հետաքրքիր ձայնագրության մեջ բունդեսվերի բարձրաստիճան սպաները քննարկում են ինչպես կարող են ռմբակոծել (ուշադրությո՛ւն) Ղրիմի կամուրջը։ Եվ ինչպես ավելի հմտորեն անեն դա, որպեսզի իրենց Շոլցը կարողանա շարունակի ասել, որ իրենք դրա հետ կապ չունեն», – գրել է Սիմոնյանն իր տելեգրամ-ալիքում։

38 րոպե 13 վայրկյան տեւողությամբ ձայնագրությունը հրապարակվել է նրա Telegram ալիքում։