Հետևեք մեզ։

26-ամյա վարորդը Chevrolet Volt-ով բախվել է բետոնե պատվանդանին. կա տուժած․ Shamshyan.com

20:34, 01 մարտ 2024
26-ամյա վարորդը Chevrolet Volt-ով բախվել է բետոնե պատվանդանին. կա տուժած․ Shamshyan.com

Այսօր՝ մարտի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով Ռուբինյանց և Դավիթ Անհաղթ փողոցների հատման վայրում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրին տեղադրված եռագույն դրոշի բետոնե պատվանդանին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:Բետոնի հարվածից վնասվել է թույլատրելի հատվածում կայանված BMW, Opel, Toyota և Jeep մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ու վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը: