ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է զինված ուժերի պահեստազորայիններին 2024 թվականի ռազմական հավաքի զորակոչելու հրամանագիրը: Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
«Որոշում եմ 2024 թվականին կոչ անել ռեզերվում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին՝ զորավարժություններ անցնել Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում, ՌԴ Ազգային գվարդիայի զորքերում, ՌԴ նախարարության փրկարարական զորամասերում»,-ասվում է փաստաթղթերում։
Պահեստազորի զինված ուժերում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նախատեսված ուսումնամարզական հավաքները նախատեսվում են մարտական պատրաստության բարելավման նպատակով և անցկացվում են ամեն տարի: