Արցախցի 19-ամյա Յուրի Ե․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարին, ապա բախվել Հայկանուշ Լ․-ի վարած «Ford Focus» մակնիշի ավտոմեքենային և առաջ ընթանալով բախվել թունելի բետոնե հենապատին, ինչի հետևանքով հայտնվել է դեպի Հերացի թունել տանող հատվածի սկզբնամասում՝ փակելով ճանապարհի ողջ երթևեկելի գոտին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 անջ բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բախման հետևանքով բետոնե եզրաքարերին հարվածելու պատճառով մի քանի եզրաքար շպրտվել ու վնասել են Արսեն Մանասյանի վարած «Nissan Armada» և մեկ այլ քաղաքացու BMW մակնիշի ավտոմեքենան։ Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կայքի տեղեկություններով՝ պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ վարորդի կողմից «Toyota»-ի վարորդի առջև խոչընդոտ ստեղծելը։