Սանկտ Պետերբուրգում նախկին ծառայողը մեկ միլիոն ռուբլի է ծախսել մարմնավաճառների հետ։
48-ամյա մոբիլիզացված պետերբուրգցին ռազմաճակատից վերադառնալուց հետո որոշել է մի փոքր զվարճանալ։ Տղամարդ, որը մարտական գոտում մեծ գումար է վաստակել․ կնոջ հետ վիճաբանությունից հետո որոշել է օգտվել մարմնավաճառների ծառայություններից։
Նա ծանոթացել է իր ծանոթ մարմնավաճառի հետ, ով հրավիրել է իր երկու ընկերուհուն, և նրանք բոլորը ընկերական խմբով մեկնել են արձակուրդ։
Զվարճանքներ սիրող տղամարդը պատմել է, որ գումար է ծախսել տաքսիի վրա, վարձել է քոթեջ և սաունա, ինչպես նաև թանկարժեք խմիչք է գնել։ Հաջորդ առավոտյան տղամարդը սթափ վիճակում հասկացել է, որ մեկ միլիոն ռուբլի է ծախսել։ Նա գնացել է ոստիկանություն և հաղորդում է տվել մարմնավաճառների դեմ։ Ավելի ուշ տղամարդը որոշել է, որ գումարն ինքն է ծախսել ու խնդրել է քրեական գործ չհարուցել։
Նա հայտնել է, որ ընդհանրապես չի ափսոսում ծախսած գումարի համար, բայց կբաժանվի կնոջից։