Հետևեք մեզ։

Որպես հավատարմության նշան՝ ԱԺ նախագահն իր խոսնակին ստիպել է ՔՊ-ական դառնալ, սենյակում էլ Փաշինյանի նկարն են փակցրել. «Ժողովուրդ»

09:58, 02 մարտ 2024
Որպես հավատարմության նշան՝ ԱԺ նախագահն իր խոսնակին ստիպել է ՔՊ-ական դառնալ, սենյակում էլ Փաշինյանի նկարն են փակցրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր նորանշանակ խոսնակ Նելլի Ղուլյանից պահանջել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում ներկայացնի: Դա արել է հատկապես այն բանից հետո, երբ թիմակիցները նրա դեմ դավեր էին նյութում, թե ՔՊ-ին հավատարիմ չէ, շեղվել է կուսակցության հռչակած սկզբունքներից:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցեցին, որ ԱԺ խոսնակի աշխատասենյակի պատին բերել եւ Նիկոլ Փաշինյանի լուսանկարն են փակցրել:

Այս տեղեկության վppերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք Նելլի Ղուլյանին. վերջինս ասաց, որ ինքը ՔՊ աջակից է, ուստի չի բացառում անդամակցությունը, սակայն Սիմոնյանի կողմից նման պահանջ իր առջեւ չի դրվել։ «Ոչ մի պահանջ Պարոն Սիմոնյանը չի ներկայացրել, ինձ համար ծիծաղելի է՝ որտեղից են նման տեղեկություններ տարածվում: Ես կարող եմ ասել, որ 2018թ-ից ի վեր սատարել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը որպես քաղաքացի եւ դրա համար չեմ բացառում իմ անդամակցությունը. դա եղել է միշտ իմ մտքին, բայց ԱԺ նախագահի կողմից երբեւէ նման պահանջ ինձ չի ներկայացվել»,-ասաց նա: Ինչ վերաբերում է իր աշխատասենյակում Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցնելուն, ԱԺ նախագահի խոսնակն ասաց. «Ես ասացի, որ հեղափոխությանը սատարում եմ, ՔՊ-ին սատարում եմ, դրա համար սա շատ նորմալ եմ համարում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։