Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը համաձայնել է Blackwater մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Էրիկ Փրինսի կարծիքի հետ, որ Ուկրաինայում հակամարտությանը պետք է վերջ դրվի, քանի որ երկիրը ժողովրդագրական առումով ոչնչացնում է իրեն, իսկ Ղրիմը, Դոնեցկն ու Լուգանսկը պետք է ճանաչվեն որպես ռուսական։
Նա մեկնաբանել է մի գրառում, որտեղ ըստ Էրիկ Փրինսի՝ «արևմտյան պաշտպանական բազան ծիծաղելի է», և ոչ ոք չի գնա պայմանական պատերազմի «ռուսական արջի» հետ։
«Ցավոք, դա ճիշտ է»,- մեկնաբանել է Մասկը։
Մասկը հաճախ է բարձրաձայնում Ուկրաինայի հակամարտության մասին։ «Այսպիսով, նա կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ոչ մի դեպքում չի պարտվի։ Բացի այդ, նրա կարծիքով, Արեւմուտքից շարունակվող ֆինանսավորումը եւ ռազմական գործողությունների երկարաձգումը ոչ մի կերպ չեն օգնում Ուկրաինային»,-հետևություն են արել ռուսական լրատվամիջոցները։