Արգենտինայի իշխանությունները փակում են երկրի միակ պետական Telam լրատվական գործակալությունը, խորհրդարանի նիստի բացման ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Խավիեր Մայլին։ Նրա խոսքերը մեջբերում է հենց գործակալությունը։
Նախագահը որոշումը բացատրել է նրանով, որ Telam-ը «վերջին տասնամյակներում օգտագործվել է որպես կիրշների քարոզչական գործակալություն»:
Telam-ը, սեփական տվյալներով, Արգենտինայում միակ լրատվական գործակալությունն է, որն ունի թղթակիցներ երկրի բոլոր նահանգներում, գլխավոր գրասենյակը գտնվում է Բուենոս Այրեսում։ Գործակալությունը հիմնադրվել է 1945 թվականին, 78 տարեկան է։