Հետևեք մեզ։

Ոստիկանությունը զգուշացնում է. եթե վարորդները և ուղևորները ամրագոտին չկապեն, կկիրառվեն տեսահսկող սարքերը

13:03, 02 մարտ 2024
Ոստիկանությունը զգուշացնում է. եթե վարորդները և ուղևորները ամրագոտին չկապեն, կկիրառվեն տեսահսկող սարքերը

Երթևեկության անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության գործունեության կարևորագույն նպատակներից է, որին հասնելու համար պարբերաբար ձեռնարկվում են ամենատարբեր միջոցառումներ: Այս մասին ասվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարածած հայտարարության մեջ։

 

«Վիճակագրությունը ստիպում է լինել հատկապես հետևողական: Պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը, չնայած ոստիկանության ակտիվ իրազեկմանն ու վարչարարությանը, մեր հանրության մի մասի համար այդպես էլ չդարձավ կենսակերպ:

 

Կրկին հորդորում և զգուշացնում ենք բոլոր վարորդներին և ուղևորներին` երթևեկելիս պարտադիր ամրակապվել:

 


Վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ: 

 

Եվ եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:

 

Վերստին հորդորում ենք լինել օրինապահ և գիտակից ու մաղթում բարի երթ»,-ասված է հայտարարության մեջ։