Ռուսաստանի իշխանությունները Միացյալ Նահանգներին նախապես ծանուցել են Պլեսեցկի փորձնական տիեզերակայանից «Յարս» տեսակի միջմայրցամաքային հրթիռի ուսումնառազմական արձակման մասին։ Այդ տեղեկությունը հրապարակել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը:
«Ռուսաստանը մեզ ծանուցել է Միջուկային ռիսկի նվազեցման կենտրոնի միջոցով, մենք կշարունակենք վերահսկել իրավիճակը»,- ասել է նա Ria Novosti-ի թղթակցին։
Երեկ Պլեսեցկի պետական փորձնական տիեզերակայանից արձակվել է «Յարս» շարժական համալիրի հրթիռ, որը կրում է բազմակի մարտագլխիկներ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «փորձնական արձակման ընթացքում բոլոր նախատեսված առաջադրանքները կատարվել են: