ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ինստագրամյան իր էջում գրել է․ «1992թ. մարտի 2-ին Նյու Յորքում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնակայանում, բարձրացվեց Հայաստանի նորանկախ հանրապետության եռագույնը:
Հայաստանը դարձավ անկախ, ինքնիշխան պետությունների ընտանիքի լիիրավ անդամ: Հայկական պետությունը ստացավ միջազգային վավերացում»։
Արմեն Սարգսյանը կից լուսանկար է տեղադրել և մեկնաբանել․ «Երկրորդ լուսանկարում՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Ալեքսանդր Արզումանյան, Արմեն Սարգսյան»:
1992թ. մարտի 2-ին Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնակայանում բարձրացվեց Հայաստանի եռագույնը․ Արմեն Սարգսյան (լուսանկարներ)
14:37, 02 մարտ 2024