Նովոսիբիրսկում ծնողները երեխային երկու օր սոված ու միայնակ թողել են տանը։ Սիրենևա փողոցի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչները դիմել են փրկարարներին և հայտնել, որ բնակարանում երեխա է փակվել։
«Ութ տարեկան տղան օգնություն է կանչել, բայց չի կարողացել ինքնուրույն դուրս գալ»,-պատմել են հարևանները։ Երեխայի խոսքով՝ ինքը երկու օր միայնակ է եղել բնակարանում և շատ է ցանկացել սնվել, իսկ թե որտեղ են ծնողները, տեղյակ չէ։ Փրկարարներին հաջողվել է պատշգամբից մտնել բնակարան, դուրս բերել տղային և հանձնել իրավապահներին։
Տեսանյութն՝ այստեղ։