Գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Դիանա Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բուժառուս հերոսածին մայր է, 41 տարեկան, ԱՄԲ-ի 2-րդ տեղադրումով արդեն ունենք 12 շաբաթական հղիություն՝ զույգ պտղով։
Բուժառուս շատ տարբեվող անհատականություն էր, իր վիշտը հոգու խորքում պահած անդադար փորձում էր դրական էներգիա տալ, ու չնայած ցավին՝ ժպտալ։ Վերջում՝ կանանց կոնսուլտացիա ճանապարհելիս հուզվեց.դրանք երջանկության արցունքներ էին։ Երջանիկ եմ, որ ճանաչում եմ նրան, նա ամենաուժեղ կնոջ մարմնացումն է, հերոս մորից հերոսներ են ծնվում։
Անպտղության դեմ պայքարը դժվար է, բայց գրեթե միշտ հաղթահարելի»։