Հետևեք մեզ։

Լավրովը չի հաստատել, որ Երևանում քննարկվում է ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» հեռացնելու թեման

15:53, 02 մարտ 2024
Լավրովը չի հաստատել, որ Երևանում քննարկվում է ռուս սահմանապահներին «Զվարթնոցից» հեռացնելու թեման

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ չի կարող հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանը քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին հեռացնելու հարցը։


«Ես չեմ կարող հաստատել այս տեղեկությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Փաշինյանը, և Հայաստանի խորհրդարանի նախագահը և այլ գործիչներ», - ասել է Լավրովը։


Փետրվարի 27-ին Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնելով իր կարծիքը, ասել է, որ ռուս սահմանապահները պետք է հեռանան Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հավելելով, որ հայկական կողմն ինքը կպաշտպանի երկրի սահմանները։ Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ Մոսկվան Երևանից որևէ հարցում չի ստացել այս օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։