Հետևեք մեզ։

Ադրբեջանը հաստատում է իր պատրաստակամությունը՝ լուծելու Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցը 2020 թվականի եռակողմ հայտարարությունների հիման վրա․ Լավրով

16:16, 02 մարտ 2024
Ադրբեջանը հաստատում է իր պատրաստակամությունը՝ լուծելու Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցը 2020 թվականի եռակողմ հայտարարությունների հիման վրա․  Լավրով

Ադրբեջանը հաստատում է իր պատրաստակամությունը՝ լուծելու Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցը 2020 թվականի եռակողմ հայտարարությունների հիման վրա․ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։


«Նրանք (Ադրբեջանը,-խմբ․) հաստատում են իրենց պատրաստակամությունը լուծելու բոլոր խնդիրները՝ համաձայն մի շարք եռակողմ հայտարարությունների, որոնք ընդունվել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով, ինչպես տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման, այնպես էլ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված»,- ասել է նախարարը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի արդյունքներով հրավիրված ասուլիսում։


Լավրովը հավելել է, որ Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կախված կլինի նրանից, թե որքան ազնվորեն կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները։