Հետևեք մեզ։

«BMW» մակնիշի մոտոցիկլով Վայոց ձորի մարզում վթարի են ենթարկվել ՌԴ քաղաքացի ամուսինները. Shamshyan.com

17:11, 02 մարտ 2024
«BMW» մակնիշի մոտոցիկլով Վայոց ձորի մարզում վթարի են ենթարկվել ՌԴ քաղաքացի ամուսինները. Shamshyan.com

Այսօր՝ մարտի 2-ին, մոտոցիկլի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 15։00-ի սահմաններում «BMW» մակնիշի մոտոցիկլը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 96․8 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Մոտոցիկլավարն ու ևս 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Վայոց ձորի մարզի ՊԾ գումարտակի պարեկներն ու Եղեգնաձորի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

 
Վիրավորներից մեկին քաղաքացիների օգնությամբ փրկարարները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։
Կայքի տեղեկություններով՝ նրանք են Ռուսաստանի Դաշնության քաղաքացներ 40-ամյա Արտյոմ Յարցևն ու 34-ամյա Յուլիա Յարցևան, ովքեր ամուսնիններ են։