Մեքսիկայում նախագահի թեկնածուն արյան վրա երդվել է թոշակի անցնելու տարիքային շեմը 65-ից դարձնել 60 տարեկան։
Բեմում, նոտարի ներկայությամբ, Գալվեսը ստորագրել է փաստաթուղթ, որով նա կնվազեցնի կենսաթոշակային տարիքը և չի չեղարկի սոցիալական ծրագրերը։ Դրանից հետո նա կտրել է մատը և ստորագրության կողքին դրոշմել մատնահետքը։
«Խոստումները կնքված են իմ արյունով, սա ամենաթանկ բանն է, որ ունեմ։ Սոցիալական ծրագրերը չեն կրճատվելու»,- հավելեց թեկնածուն։
Մեքսիկայում նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 2-ին։ Գալվեսն ընդդիմության հիմնական թեկնածուն է։
Տեսանյութն՝ այստեղ։