Մոսկվան սպասում է, որ Երևանը վերջնականապես կհայտարարի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ վերջնական որոշման մասին, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Սպասում ենք, որ բոլորը պաշտոնապես հաստատեն, թե որն է լինելու վերջնական որոշումը, ասում են՝ դե ֆակտո սառեցված է ՀԱՊԿ-ին անդամակցությունը, բայց եթե ուզենք՝ դե յուրե կսառեցնենք; Ասում են՝ ԵԱՏՄ-ն մեզ հետաքրքիր է, մեզ առայժմ, մենք այստեղից բան ենք ստանում»,- ասուլիսի ժամանակ ասել է ռուս նախարարը։
Լավրովը դա բնութագրել է «ոչ այնքան գեղեցիկ պատկեր»։ «Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենք որոշեին, թե ինչպես են ցանկանում շարունակել ապրել և փոխադարձ հիմունքներով իրականացնել այն համաձայնագրերը, որոնք պարտադիր չեն ինտեգրացիոն տարբեր կառույցներում», - ասաց նա:
Մոսկվան սպասում է, որ Երևանը վերջնականապես կհայտարարի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ վերջնական որոշման մասին. Լավրով
17:54, 02 մարտ 2024