Հետևեք մեզ։

Կապանի օդանավակայանի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել

17:56, 02 մարտ 2024
Կապանի օդանավակայանի մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել
Մարտի 2-ին, ժամը 13:00-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, բախվել են «GAZ» (վարոդ՝ Հ. Ա. ծնված 1998 թ.) և «Howo» (վարորդ՝ Պ. Ղ.) մակնիշների բեռնատարները, ինչի հետևանքով «GAZ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «GAZ» մակնիշի ավտոմեքենան: