Հետևեք մեզ։

Ալլա Պուգաչովան իր 75-ամյակի կապակցությամբ հայտարարել է նոր երգերի թողարկման մասին

21:48, 02 մարտ 2024
Ալլա Պուգաչովան իր 75-ամյակի կապակցությամբ հայտարարել է նոր երգերի թողարկման մասին

Երգչուհի Ալլա Պուգաչովան իր 75-ամյակի կապակցությամբ հայտարարել է նոր երգերի թողարկման մասին։ Պուգաչովան ապրիլի 15-ին կնշի ծննդյան 75-ամյակը։
«Ես կարող եմ միայն նոր երգեր տալ իմ  տարեդարձի համար: Սպասեք, իմ սիրելի երկրպագուներ», - ասել է արտիստը Instagram-ի իր էջում տեսաուղերձով:
Պուգաչովան նաև նշել է, որ ինքը վերջիններից էր, ով իմացել է իր «P.S» ալբոմի թողարկման մասին։
 
«Ես վերջինն էի,ամենայն հավանականությամբ, որ իմացա «Postscriptum» ալբոմի թողարկման մասին, գոհ եմ, շատ շնորհակալ եմ»,- հավելեց կատարողը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Պուգաչովան մարտի 1-ին թողարկել է 16 տարվա մեջ իր առաջին ալբոմը՝ «P.S»: Այն ներառում է 20 աուդիո ձայնագրություն երգչուհու հոբելյանական համերգից, որը տեղի է ունեցել Կրեմլի պետական ​​պալատում 2019 թվականին։