Եթե դուք ոչնչացնեք ավանդական ընտանիքը, ապա աշխարհը, զուտ ֆիզիոլոգիապես, կմնա առանց ապագայի, շաբաթ օրը հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Համաշխարհային երիտասարդական փառատոնի ժամանակ։
«Ժամանակակից մշակույթը և համացանցի նյութերը մեզ մղում են դեպի ավանդական ընտանիքի կործանում, բայց եթե ավանդական ընտանիքը կործանվի, աշխարհը զուտ ֆիզիոլոգիապես կմնա առանց ապագայի, էլ չեմ խոսում հոգևոր կրթության մասին»,- ասել է պատրիարքը։
Նա նշել է, որ ամուսնու և կնոջ հարաբերություններում ձևավորվում են սիրո, համբերատարության, լսելու և փոխզիջումների պատրաստ լինելու ունակություններ։
«Երբեմն ամուսնու կամ կնոջ մասին ասում են, որ «նա ուժեղ բնավորություն ունի»: Եվ, այնուամենայնիվ, նման բնավորությունը բացառում է փոխզիջումների գնալու ունակությունը: Պետք է հիշել, որ ուրիշին լսելու ունակությունը ընտանիք պահելու կարողությունն է», - նշել է Համայն Ռուսիո պատրիարքը։