«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և հարձակվող Կիլիան Մբապեի հարաբերությունները վատթարացել են ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հարձակվողի հեռանալու մասին լուրերից հետո։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը, փոխանցում է Armsport.am-ը։
Ըստ աղբյուրի՝ փարիզցիների մարզիչն այլևս Մբապեին հիմնական կազմում անփոխարինելի խաղացող չի համարում։ Հաղորդվում է նաև, որ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին արդեն ակնարկել է, որ եթե ֆրանսիացի հարձակվողը որոշի տեղափոխվել «Ռեալ», նա այլևս չի խաղա՝ դրանով իսկ մի տեսակ քարտ-բլանշ տալով Լուիս Էնրիկեին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա Կիլիան Մբապեն համաձայնեցնում է Մադրիդի «Ռեալի» հետ պայմանագրի վերջնական մանրամասները։