ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը՝ Ջիլ Բայդենը, ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփին սպառնալիք է անվանել կանանց համար, գրում է The Hill-ը։
Նշվում է, որ Միացյալ Նահանգների առաջին տիկինը սկսել է «Կանայք հանուն Բայդենի» արշավը, որն ուղղված է կին ընտրողներին մոբիլիզացնելուն։ Ելույթ ունենալով Ատլանտայում քարոզարշավի շրջանակներում՝ Ջիլը քննադատել է Թրամփի վերաբերմունքը կանանց նկատմամբ։
Նրա խոսքով, հանրապետականն իր ողջ կյանքն անցկացրել է կանանց «ոչնչացնելով և արժեզրկելով». «Նա ծաղրում է կանանց մարմինները, չի հարգում մեր ձեռքբերումները և պարծենում է իր հարձակումներով», - մեջբերում է թերթը Բայդենի կնոջ խոսքերը։
Դոնալդ Թրամփը վտանգավոր է կանանց և ընտանիքների համար, հայտարարել է առաջին տիկինը։