Հետևեք մեզ։

Ֆիդանը հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկել Լավրովի հետ

15:05, 03 մարտ 2024
Ֆիդանը հայտնել է, թե ինչ հարցեր են քննարկել Լավրովի հետ

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անթալիայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է իրավիճակը Կովկասում, սեւծովյան տարածաշրջանում եւ Սիրիայում։


Նախարարների հանդիպումը կայացել է ուրբաթ օրը՝ Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։


«Օրակարգում բազմաթիվ հարցեր կան, բացի երկկողմ համագործակցությունից, մենք քննարկել ենք տարածաշրջանային խնդիրներ, հնարավորություն ենք ունեցել քննարկելու Կովկասում խաղաղության գործընթացը (Հայաստանի և Ադրբեջանի միջև - խմբ.), քննարկել ենք նաև տարբեր գործընթացները  Սև ծովում անվտանգության խնդիրներին առնչվող, Սիրիայի հարցում նույնպես անհրաժեշտ է քննարկել մի շարք հարցեր, սա ավելի շատ ժամանակ է պահանջում, բայց մեզ հաջողվեց քննարկել այս թեման, մենք պայմանավորվեցինք ավելի շատ ժամանակ հատկացնել այդ թեմային»,- ասել է Ֆիդանը՝ Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումին հաջորդած մամուլի ասուլիսում։