Վերջին ամիսներին դժվարացել էր շենգենյան վիզա ստանալու համար դեսպանատանը դիմում ներկայացնելու պայմանավորվածություն ամրագրելը։ Այդ իսկ պատճառով դեսպանությունը ուրախությամբ հայտնում է, որ այսուհետ ևս դեսպանության կայքում յուրաքանչյուրը կարող է անվճար գրանցվել։ Այս մասին ասված է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
«Պայմանավորվածության ժամը կտրամադրվի դիմումի ներկայացման ժամկետից մոտավորապես 3 շաբաթ առաջ։ Այս փոփոխության արդյունքում ճամփորդող քաղաքացիները ավելի ապահով կարող են պլանավորել իրենց այցը։ Վիզա ստանալու դիմումի հետ կապված բոլոր մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ։