Վլադիմիր Զելենսկին շատ ավելի հաջողակ էր որպես կատակերգու, քան որպես «ազգի առաջնորդ», - ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը «Solovyov Live»-ին տված բացառիկ հարցազրույցում, որը ցուցադրվել է «Россия-1» հեռուստաալիքով։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Զելենսկու կիրառած պատժամիջոցներն ազդե՞լ են իր վրա, Ասադը կատակել է, որ դրանք «նյարդային պոռթկում են առաջացրել»։ |Նա կատակերգու է։ Սա նրա մասնագիտությունն էր մինչև նախագահ դառնալը։ Ի դեպ, նա ավելի հաջողակ կատակերգու էր, քան «ազգի առաջնորդ»», - ասել է Ասադը:
2023 թվականի մարտին Զելենսկին անձնական պատժամիջոցներ սահմանեց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի, Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադի և երկրի վարչապետ Հուսեյն Առնուսի նկատմամբ: