Իսպանիայում կորոնավիրուսային համաճարակի ժամանակ պետական պաշտոնյաների խոշոր կոռուպցիոն սխեմա է բացահայտվել։
2020 թվականին Իսպանիան առաջ է անցել Չինաստանից՝ կորոնավիրուսից մահացածների թվով։ Ըստ elDiario-ի՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո առաջին ամիսների ընթացքում կառավարությունը դիմակներ գնելու համար առնվազն վեց պայմանագիր է կնքել կառավարական կազմակերպությունների հետ: Սովորական մրցութային ընթացակարգերը բաց են թողնվել, և գործընթացը ղեկավարել է զարգացման նախկին նախարարի խորհրդական Կոլդո Գարսիան: Իրավապահների տվյալների համաձայն՝ պայմանագրերը 1,5 միլիոն եվրոյով ավելացրել են իսպանացու կարողությունը։ Կարճ ժամանակում նա գնել է անշարժ գույք՝ այն գրանցելով հարազատների անունով։
Ընդդիմությունը՝ ի դեմս Ժողովրդական կուսակցության, որը իշխանության է եկել Բալեարյան կղզիներում, հետաքննություն է անցկացրել և պարզել՝ դիմակները չեն համապատասխանում պահանջներին և ներս են թողնում շատ անգամ ավելի շատ վիրուսներ, քան նշված է եղել դրանց վրա։