Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի հարավային հատվածում, 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 16.16-ին (Երևանի ժամանակով 20.16-ին), էպիկենտրոնը գտնվել է Նոր Զելանդիայի ափից 1,5 հազար կմ հարավ-արևելք՝ 10 կիլոմետր խորության վրա։
Այլ տեղեկություններ չկան։
Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի հարավային հատվածում, 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:25, 03 մարտ 2024