Հունվարի 1-ից Երևանի կենտրոնում կայանման վճարը թանկացել է: Կարմիր գծերի Ա և Բ գոտիներում կայանելու համար հունվար-փետրվարին վարորդները վճարել են ընդհանուր 803 մլն դրամ: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը։
Այս թիվը ներառում է մեկ ժամից մինչև մեկ տարվա համար արված վճարները: Միայն տարեկան փաթեթներով համայնքային բյուջե մուտք է եղել 693 մլն դրամից ավելի գումար:
Քաղաքապետարանը փոփոխության գլխավոր նպատակը համարում է կենտրոնի բեռնաթափումը:
Պատասխանատուները պնդում են, որ թանկացումից հետո կայանատեղիներում ազատ տեղեր սկսել են ավելի հաճախ հանդիպել, մինչդեռ վարորդների շահերով զբաղվող կազմակերպություններից շատերի խոսքով՝ բեռնաթափման այս տարբերակը չի արդարացրել իրեն: