Իրանի և Ալժիրի բարձրաստիճան պատվիրակությունների ներկայացուցիչները ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռաիսիի Ալժիր կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրել են տարբեր ոլորտներում համագործակցության վեց փաստաթուղթ, հայտնում է ISNA-ն։
«Իբրահիմ Ռաիսիի՝ Ալժիր կատարած պաշտոնական այցի ծրագիրը շարունակելով՝ երկու երկրների նախագահների մասնակցությամբ բարձրաստիճան պատվիրակությունները ստորագրել են նավթի և գազի, գիտական, տեխնոլոգիական, գիտատար, սպորտի, զբոսաշրջության և մեդիա ոլորտներում համագործակցության վեց փաստաթուղթ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իբրահիմ Ռաիսին բարձրաստիճան պատվիրակության գլխավորությամբ մասնակցել է Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) յոթերորդ գագաթնաժողովին։
Իրանն ու Ալժիրը պայմանավորվել են համագործակցել մի շարք ոլորտներում
23:24, 03 մարտ 2024