Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկու գլխավորած պատվիրակության անդամները Ճապոնիայից տուն վերադառնալիս արգելափակվել են Հնդկաստանի Մումբայ քաղաքի օդանավակայանում, հաղորդում է չեխական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկու պատվիրակությունը Ճապոնիայից վերադառնալու ճանապարհին արգելափակվել է Մումբայում՝ ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով։ Այս տեղեկությունը հեռուստաալիքին հաստատել է ԱԳՆ մամուլի քարտուղար Դենիել Դրեյքը», - ասված է հայտարարության մեջ։
Հստակեցվում է, որ Լիպավսկին վերադառնում է գրեթե երկշաբաթյա ուղևորությունից, որի ընթացքում եղել է Հնդկաստանում, Ավստրալիայում և Ճապոնիայում։ Նրան ուղեկցում է պատվիրակություն՝ բաղկացած մոտ քսան ընկերությունների ղեկավարներից։